Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

18 զոհ, տասնյակ վիրավորներ Անկարայում

18 զոհ, տասնյակ վիրավորներ Անկարայում
18.02.2016 | 10:23

Անկարայում երեկ հուժկու պայթյունը 18 մարդու կյանք է խլել, կան տասնյակ վիրավորներ։ Պայթյունը երևանյան ժամանակով 20:30-ին էր Անկարայի կենտրոնական Քըզըլայ թաղամասում` զինվորական հանրակացարանից 300 մետր հեռավորությամբ: «Անադոլու» գործակալությունը, հղում տալով պաշտոնական աղբյուրներին, հաղորդում է, որ պայթյունի հավանական պատճառը ականապատված մեքենան է։ Առայժմ պարզ չէ՝ ով է պայթյունի պատասխանատուն։ Վերջին շրջանում Թուրքիայում նման հարձակումներ են կատարել թե քուրդ ապստամբները, թե ԻՊ-ը։ Հոկտեմբերին Անկարայում ԻՊ-ի կազմակերպած պայթյունից 102 մարդ է զոհվել: Անկարայի կենտրոնում պայթյունն ահաբեկչություն է՝ ասել է «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը: «Ահաբեկչության իրագործումը խիտ բնակեցված թաղամասում ևս մեկ անգամ ցույց է տալիս ահաբեկչության ստոր դեմքը»,- Չելիքին մեջբերում է CNN Turk-ը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պայթյունից հետո հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը: Hurriyet daily news-ի տվյալներով` պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 61-ը վիրավորվել են:

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ